Երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի

«Խարիսխ»

2004թ., մայիս 2

«Երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի»

Այս երազանքն ուներ «Դուշման» մականունն

ստացած քաջ հայորդի Վարդան Ստեփանյանը: 

      Նա ծնվել է 1966թ. մարտի 9-ին, Երևանում: Ավարտել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 32 միջն. դպրոցը: Աշխատել է որպես փականագործ: 1984-ին զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայել է Ա‎ֆղանստանում: 1986-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական նստարանից  իրեն նվիրել է ազգային ազատագրական պայքարին: Մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Զառիսլուի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը:

Զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում:

Պատմում է քաջ հայորդու մայրը` տիկին Զարիկը.

vardani het

-Իմ ազգին ես հայրենասեր, անձնազոհ զավակ եմ պարգևել: Որդիս իր կյանքը զոհաբերեց, որ  հայ ժողովուրդն ապրի, որ ազատագրված հողի վրա ծաղիկներ բուսնեն, որ հարսանիքներ լինեն, ու մանուկներ ծնվեն:

Թե ազգն ու պետությունը ինչպես կգնահատեն որ‎դուս սխրանքը, դա իրենց գործն է, բայց ես, եթե անգամ մի կտոր հացի կարոտ լինեմ, եթե անգամ փողոցում մնամ, չեմ ցանկանա որդուս կորստի փոխարեն ինչ-որ ուշադրության արժանանամ. ես որդուս տվել եմ, որ ազգս փրկվի ու ապրի, և ոչ թե իմ կյանքը բարելավվի: Կարճ էր Վարդանի ապրած կյանքը,  սակայն հասցրածն ու արածը շա՜տ-շա՜տ էր և նաև` շարունակական: Նրա գործն այսօր էլ պետք է շարունակվի, այսօր էլ պիտի Վարդանի ոգով սերունդներ դաստիարակվեն:

Որդուս նպատակը հայ ազգի բարեկեցությունն էր: Վարդանի երազանքն էր, որ Շուշին դառնար համայն հայության մայրաքաղաքը: Հայրենյաց մի բուռ հողը նրա համար թանկ էր անգամ մորից. «Անգամ քո մահը չի կարող ինձ ետ պահել այս պայքարից, մամա՛ ջան…»,- ասաց որդիս ռազմի դաշտ մեկնելուց առաջ:

Շուշիի ազատագրման օրը, երբ մարտիկներն իրենց հաղթանակն էին տոնում, Վարդանը վերցնում է մի շիշ շամպայն, մտնում գերեզմանոց, խոնարհվում ու կաթիլ-կաթիլ շամպայն է կաթեցնում շիրիմներին ու գոչում. «Մե՛ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:

                  Գ. Ալավերդյան

About Դուշման Վարդան Ստեփանյան

Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 մարտի 9-ին՝ Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ 1986թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Պատերազմը իր օրենքներն ունի` չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հողը կյանք է պահանջում և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։
Այս նյութը հրատարակվել է ‹‹Զրույց որդուս հետ››, Նյութեր մամուլից-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն