Category Archives: Անմահ հերոսներ

ՀԵՐՈՍԻ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ

Ազգովի նշվում է Հայրենիքի ուխտյալ զինվոր, լեգենդար հրամանատար  Դուշման  Վարդան  Ստեփանյանի  ծննդյան  առաջին  հիսունամյակը: Իսկ նա հավերժ 26 տարեկան է… մոր և Հայրենիքի համար: Այդ  ի՞նչ  մայր է վառ մուրազով քեզ  ծնել, Հայրենիքի մորմոքներով  քեզ  սնել, Աշխարհ եկար ազգիդ ցավը … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Հուշապատում, Անմահ հերոսներ, Բնութագրեր-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ Է, ՀԵՐՈ՛Ս

«Արահետ» բազմաբնույթ պարբերական, N 11, 2015 Քչախոս էր, բայց դեմքին նայելիս զգացվում էր հոգու խռովքը: Ղազանչեցոց վանքի, Գանձասարի, Ամարասի գեղեցիկ ու լուռ վեհության պես, որ նույն խռովքն է: Դարերով մեր հոգիները սնած բարոյական հաղթանակներից հոգնած, կշտացած, նա եկավ ժխտելու հաղթանակի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Նյութեր մամուլից, Անմահ հերոսներ-ում | Թողնել մեկնաբանություն

ՄԱՍԻՍԸ ՏՈՒՆ ԲԵՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1966 թվական, Երեւան, մարտի 8, գիշեր… Երիտասարդ մի կին՝ Զարուհի անունով, երեք օրվա դժվարին պայքարից հետո լույս աշխարհ է բերում մի մանչուկի, ով բախտի մտածված խաղով ոչ միայն Վարդան անունը, այլեւ էությունը պիտի ժառանգեր: Եվ հաստատ այդ ժամանակ արդեն նորածնի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Նյութեր մամուլից, Անմահ հերոսներ-ում | Թողնել մեկնաբանություն

ՈՐԴՈՒ ԵՎ ՄՈՐ ՍԽՐԱՆՔԸ

Կյանքն ու մահը հավերժորեն անհաշտ, իրարամերժ ախոյաններ են: Մահը խլում է, կյանքը՝ վերականգնում: Ընդ որում, մահը գործում է  սատանայի ձեռքով, կյանքը՝ մոր միջոցով: Ասվածի մի նոր հաստատումն է երևանաբնակ Ասոյանների ընտանիքի հետ կատարվածը: Երբ  2014թ. հուլիսի  31-ին  ԼՂՀ հյուսիսային հատվածում … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , | Թողնել մեկնաբանություն

ՄԵՐՈՒԺԱՆ ՄՈՍԻՅԱՆ

«Ամբողջ ժողովրդի կազմակերպության եւ միասնության մեջ պետք է փնտրել այն միակ ուժը, որը ղարաբաղցուն դուրս կբերի այս արդարացի, բայց անհավասար գոտեմարտից»: Մերուժան Մոսիյան ԼՂՀ Մարտունու շրջանի 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ: Ծնվել է 1965 թ. սեպտեմբերի … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , | Թողնել մեկնաբանություն

ԿՐԱԿԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՕՂԱԿՈՒՄ

— Ծնվել եմ 1965թ. փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը՝ ուղիղ 100 տարի անց: Կարծում եմ՝ դրանում խորհուրդ կա: Երբ 1983թ. աշնանը կանչեցին զինկոմիսարիատ, կամովին ընտրեցի օդադեսանտային հատուկ նշանակության զորքերը: Զինծառայությանս երկու տարին անցավ Աֆղանական պատերազմում: Առաջին մարտական փորձությունն անցա … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հուշապատում, Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , , , | Թողնել մեկնաբանություն

ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ (Հեթանոս Գագո)

Ծնվել է 1965թ. փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ողջ գերդաստանը (ընդհանուր թվով` 27 ընտանիք), տեղափոխվել էր Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի մի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

ՄԱՐՏԱԿԵՐՏ. ԱՆՀՆԱՐԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ

(«Երկիր» թերթի թղթակից Գրիգոր Բաբայանի զրույցը գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանի հետ) Պ.Ղ. Ղարաբաղյան այս պատերազմում, որքան ես կարող եմ հասկանալ ու գնահատել որպես զինվոր, անդադար արվում է անհնարինը, և այդ անհնարինն արվում է անընդհատ: Անհնարինը բոլոր առումներով ու կանոններով, որովհետև … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , , , , | 1 մեկնաբանություն

ՍԻՄՈՆ ԱՉԻՔԳՅՈԶՅԱՆ (Դեդ)

«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»: «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 6-ին Ռումինիայի Գալաց քաղաքում: Նրա տոհմական բնօրրանը Արեւմտյան Հայաստանն էր: Հայրը` Հովհաննեսը, Եղեռնից հրաշքով էր փրկվել. … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , , , | Թողնել մեկնաբանություն

ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆ (Պետո)

Ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին Աշտարակի շրջանի Տեղեր գյուղում: 1981-ին ավարտել է Պռոշյանի միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 18 պրոֆտեխուսումնարանում: 1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում (Բլագովեշենսկ քաղաքում): Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1989 թ-ից … Շարունակել կարդալ

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն